Պատվիրատուից ստացված տեղեկատվության գաղտնիությունը երաշխավորվում է ոչ միայն պայմանագրային պարտավորություններով, այլ նաև «ԳԱՐԴԻԱՆ» ընկերության գործարար վարկանիշով:
Մասնավոր պահնորդական ընկերությունը կրում է քաղաքացիաիրավական, քրեական, վարչական, նյութական և բարոյական պատասխանատվություն պահպանվող գույքի և իր անձնակազմի գործողությունների համար:
«ԳԱՐԴԻԱՆ» ընկերության անձնակազմը համալրված է որակավորում ունեցող անվտանգության աշխատակիցներով, որոնք ունեն անհրաժեշտ փաստաթղթեր, լիցենզիաներ, բժշկական զննության փաստաթղթեր, համապատասխան գիտելիքներ, փորձ, հմտություններ և կարողություններ:
Ամբողջական պահպանությունը իրենից ներկայացնում է անվտանգության միջոցառումների ընդհանուր կիրառում՝ ներառյալ ֆիզիկական պահպանություն և տեխնիկական պահպանություն:
ԳԱՐԴԻԱՆ ընկերության յուրաքանչյուր աշխատակից խիստ հետևում է մասնավոր պահնորդական գործունեության ոլորտը կարգավորող ոստիկանության հրամաններին և ՀՀ օրենսդրական ակտերին:
Անվտանգության ծառայությունների ամբողջական համակարգի նպատակային կիրառում՝ ելնելով առաջադրված խնդիրների առանձնահատկությունից, կատարման պայմաններից, նյութական ռեսուրսներից և պատվիրատուի պահանջներից: