GSS Company
Ահազանգման համակարգի միջոցով պահպանություն ծառայությունն իրականացվում է «ԳԱՐԴԻԱՆ» ընկերության Կենտրոնացված Պահպանության Կայանի միջոցով, որը կազմված է Կառավարման Կենտրոնից և Արագ Արձագանքման խմբերից՝ համալրված միջազգային ստանդարտներին համապատասխան նորագույն տեխնիկայով:
Կայանը տագնապի ազդանշան է ստանում`
• Քաղաքային հեռախոսակապի միջոցով
• GSM/GPRS բջջային կապի միջոցով
• ID կոնտակտի միջոցով
Շուրջօրյա հերթապահություն իրականացնող Արագ արձագանքման խմբերը, վերապատրաստված անվտանգության ծառայողներով և GPS նավիգատոր համակարգով համալրված պարեկային մեքենաներով, շուրջօրյա պահպանություն են իրականացնում ՀՀ տարածքում՝ մշտապես կապի մեջ լինելով Կառավարման Կենտրոնի հետ:
Ցանկացած ահազանգի դեպքում ԱԱԽ-ն հաշված րոպեների ընթացքում առաջինը հասնելով դեպքի վայր, կապահովի Ձեր, ընկերության, բնակավայրի կամ այլ պահպանվող տարածքի անվտանգությունը՝ մինչ ոստիկանության և պատվիրատուի ժամանումը տվյալ տարածք: