GSS Company

Արագ արձագանքման խմբեր

ԳԱՐԴԻԱՆ  ընկերության Արագ արձագանքման խմբերը (ԱԱԽ), վերապատրաստված անվտանգության ծառայողներով և GPS նավիգատոր համակարգով համալրված պարեկային մեքենաներով, շուրջօրյա պահպանություն են իրականացնում Երևան քաղաքի ամբողջ տարածքում՝ մշտապես կապի մեջ լինելով Կառավարման կենտրոնի հետ: ԱԱԽ-ն տարածքից ստացված ցանկացած ահազանգի դեպքում, հաշված րոպեների ընթացքում առաջինը հասնելով դեպքի վայր՝ ապահովվում է տարածքի անվտանգությունը: Կողոպուտի դեպքերում հարկավոր է նաև համապատասխանաբար տեղեկացնել Ոստիկանությանը և այլ պատասխանատու մարմիններին: Պարեկային խումբը ապահովում է օբյեկտի անվտանգությունը մինչև հաճախորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի ժամանումը:

Արագ արձագանքման խմբերի բոլոր ծառայողները վերապատրաստված են տարբեր ուսումնական ծրագրերի շրջանակում (Առաջին Բուժօգնություն, կողոպուտների կանխման գործողություններ և այլն) և բոլոր պարեկային ավտոմեքենաներում տեղադրված են GPS համակարգեր:

Վերահսկող հեթապահ մասնագետները պարեկային խմբերի օգնությամբ կազմակերպում են մոնիտորինգ ահազանգման համակարգով պաշտպանված բոլոր ֆիքսված օբյեկտներում և տարածքներում: Հաճախակի ահազանգերի և կասկածելի իրավիճակների դեպքում ստեղծվում է օպերատիվ խումբ ահազանգի իրական պատճառը պարզելու համար:

Արագ արձագանքման խմբերը հագեցած են առաջատար պաշտպանական սարքավորումներով: