GSS Company
«ԳԱՐԴԻԱՆ» մասնավոր պահնորդական ընկերությունը մատուցում է բարձրակարգ անվտանգության ծառայություններ՝ ապահովելով մանր և խոշոր օբյեկտների անվտանգությունը ոչ միայն քաղաք Երևանում, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններում: Աշխատակիցների փորձը և մասնագիտական մոտեցումը թույլ են տալիս ապահովելու յուրաքանչյուր մասշտաբի և սեփականության ձևի կազմակերպությունների և ձեռնարկությունների արդյունավետ և ամբողջական պահպանություն, երաշխավորում է քաղաքացիների սեփական անվտանգությունը, իրականացնում է անշարժ և շարժական գույքի, ապրանքանյութական արժեքների պահպանությունը, ապահովում է կոմերցիոն և մասնավոր տեղեկատվության գաղտնիությունը, ինչպես նաև մասնավոր ընկերությունների տնտեսական շահերը յուրաքանչյուր ապօրինի ոտնձգություններից:
Մենք առաջարկում ենք ոչ միայն մասնակի անվտանգության ծառայություններ, այլ ամբողջական անվտանգության ծառայությունների փաթեթ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր պատվիրատուի պահանջները:
Մեր ընկերությունը հագեցած է բոլոր անհրաժեշտ միջոցներով մատուցելու ամբողջական անվտանգության ծառայություններ՝ հուսալի և փորձառու աշխատակիցներ, ժամանակակից անվտանգության սարքավորումներ և տեխնիկական միջոցներ, ռադիոկապ, զենք և հատուկ միջոցներ, հատուկ համազգեստ, ծառայողական շներ և տրանսպորտային միջոցներ:
Մեր ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝
Մեզ մոտ գործում է ամբողջական անվտանգության ծառայությունների մատուցման ճկուն գնային համակարգ:
ՀՀ ոստիկանության կողմից «ԳԱՐԴԻԱՆ» ընկերությունը ստացել է մասնավոր պահնորդական գործունեության իրականացման թիվ 43 լիցենզիան:
Ընկերության տնօրենն է՝ պրն. Արամ Գևորգյանը:
Մասնավոր պահնորդական ընկերություն «ԳԱՐԴԻԱՆ» – պրոֆեսիոնալ, հուսալի և որակյալ: