GSS Company
«ԳԱՐԴԻԱՆ» անվտանգության ծառայությունը իրականացնում է պահպանություն IP տեսախցիկների միջոցով, որոնք տեղադրվում են ՀՀ տարածքում գտնվող ցանկացած պահպանվող օբյեկտում և ինտերնետի կամ տեղական ցանցի միջոցով միացվում «ԳԱՐԴԻԱՆ» ընկերության Կառավարման Կենտրոնին: Տեսահսկումը իրականացվում է առցանց ռեժիմով (Axxon Next) հատուկ համակարգչային ծրագրի միջոցով մասնագիտացված օպերատոր-հերթապահների կողմից: Տեսաձայնագրությունների գաղտնիությունը ապահովվում է և, ցանկության դեպքում, տրամադրվում է միայն պատվիրատուին կամ էլ նրա կողմից լիազորված անձին: Համակարգին կցված են նաև ՀՀ տարածքում շուրջօրյա հերթապահություն իրականացնող Արագ Արձագանքման խմբերը: Տեսապատկերի կորստի դեպքում անմիջապես հայտարարվում է տագնապ:
Տագնապի դեպքում հատուկ համակարգչային ծրագրերի միջոցով մոնիտորի վրա երևում է ամենամոտ գտնվող ԱԱԽ-ն, որը Կառավարման Կենտրոնի հերթապահի կողմից ռադիոկապի միջոցով անմիջապես ուղարկում է տագնապի վայր:
Տեսահսկման մեր համակարգը ապահովում է օբյեկտների ամենավստահելի և արդյունավետ պահպանությունը հետևյալ առավելությունների շնորհիվ՝
• Բարձր պատրաստված մասնագետները գնահատում և արձագանքում են ձեր տարածքում առկա ցանկացած իրավիճակի
• «ԳԱՐԴԻԱՆ» ՍՊԸ միջոցով ձեր անվտանգության բոլոր պահանջները կառավարվում են մեկ Կառավարման Կենտրոնի միջոցով: Մեր համակարգը անխափան աշխատում է անվտանգության յուրաքանչյուր համակարգի հետ:
• Եթե գողություն է տեղի ունեցել, մեր Կառավարման Կենտրոնը կլինի ձեր միակ և հուսալի ինֆորմացիայի աղբյուրը, որը ձեզ կտեղեկացնի ձեր գույքի կարգավիճակի մասին, ինչպես նաև այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են գույքի ամբողջականությունը պահպանելու ուղղությամբ: