GSS Company

Ավտոմոբիլային պարեկային ծառայություն

Ավտոմոբիլային պարեկային ծառայության մեքենաները՝ համալրված GPS նավիգատոր համակարգով, որակավորված և ուսուցանված մասնագետներով, շուրջօրյա ծառայություն են իրականացնում պահպանվող օբյեկտի տարածքում, բացահայտելով ու արձանագրելով կասկածելի և հանցավոր գործունեություն, մարդկանց կյանքին սպառնացող վտանգները և տալիս համապատասխան լուծում դրանց վերացման համար:
Բնակելի հաստատություններն ունեն պահպանության առանձնահատուկ խնդիրներ: Որոշ հաստատությունների համար պահանջվում է 24-ժամյա մշտական անվտանգության ապահովում, մինչդեռ մյուս հաստատությունները պահանջում են պահպանել ավելի մեծ տարածք` այցելելով տարբեր տեղեր պատահական ժամերի: Անվտանգության այս երկու մեթոդներն էլ արդյունավետ են գործում հանցագործությունների կանխման դեպքում:
Պետք է նշել նաև, որ մեր շրջիկ մեքենաների շնորհիվ անվտանգության աշխատակիցները կարողանում են ապահովել երաշխավորված և անհապաղ ծառայություններ: